Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործը տապալված է. ինչ Սերժը չկարողացավ անել, այս իշխանությունը արեց»․ «Ժամանակ»

Մարտ 27,2021 10:52

«Գործը, որը պետք է Հայաստանում արդարություն վերականգներ և բացառեր այլևս Մարտի 1-ը որպես իրադարձություն, դրա կրկնությունը, այլևս տապալված է և այն տապալված է այս իշխանությունների անպատասխանատվության, հեղափոխության հնարավորությունների, բարեփոխումների վերաբերյալ բացարձակ զրո պատկերացում ունենալու արդյունքում։ Այսօրվա տեղի ունեցածի միակ մեղավորը այսօրվա իշխանությունն է«,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

«Ես «շնորհավորում» եմ այս իշխանությանը, որ նրանք արեցին այն, ինչ որ Սերժի ժամանակ հնարավոր չեղավ անել։ Սերժի ժամանակ հնարավոր չեղավ տապալել այս գործը, բայց Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմը իր չբարեփոխումներով կարողացավ ստեղծել իրավիճակ, որտեղ ամենակարևոր պատմական իրադարձություններից մեկը, որով դատավարությունը պետք է երաշխիքներ ստեղծեր հետագայում դրա կրկնության բացառումը, ուղղակի տապալվեց։ Ենթադրում եմ, որ հաջորդը լինելու է Հոկտեմբերի 27-ի գործի տապալումը։ Այնպես որ, այս իշխանությունը կարող է հպարտանալ իր աննախադեպությամբ։ Իրենք կարող են հպարտանալ, որ այն, ինչ Սերժը չկարողացավ անել, իրենք արեցին»,- ասաց իրավապաշտպանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031