Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ընթացակարգայի՞ն, թե՞ ըստ էության ընտրություններ․ «Ազգ»

Մարտ 27,2021 10:22
yntrutyunner

Այդպես էլ չիմացա, թե ի՛նչ էր անունը հենց նոր ստեղծվող այդ կուսակցության: Հիմնադիրը՝ վայելուչ արտաքինով եւ ինձ բոլորովին անծանոթ մի դերասան, հեռատեսիլի պաստառից հայտարարեց՝ «մեր կուսակցության վերնագիրը»… Սեփական փռթկոցս խանգարեց ինձ լսել, թե ո՞րն էր այդ կուսակցության «վերնագիրը», այսինքն անունը…

Չգիտեմ վերջին մեկ տարում եւ հենց այս օրերին քանի՞ նոր կուսակցություն է Հայաստանում գրանցվել կամ պատրաստվում է գրանցվել, սակայն հաստատ գիտեմ, որ կուսակցաշինական բիզնեսը տնտեսական խորը անկման այս օրերին բուռն ծաղկում է ապրում: Պաշտոնապես դեռ չհայտարարված ընտրություններն են առջեւում:

Մի՛ զարմացեք, դժվար բան չկա. սոցցանցերում մի քիչ ակտիվություն, սրամիտ մի քանի նախադասություն, like տվողների որոշ բազմություն, folower-ների մի փոքրիկ խումբ, եւ վերջ: Կուսակցական խումբը պատրաստ է: Մնում է միայն գտնել մի սիրուն «վերնագիր», այսինքն՝ անուն: Գաղափար ու գաղափարախոսություն ավելորդ բաներ են: Ո՞վ է դրանք բանի տեղ դնում: 30 տարվա կուսակցություններն անգամ կայուն գաղափարախոսություն չունեն, ըստ պահի անընդհատ փոխում են: Տարիների փորձ ու պատմություն, ոչ մի նշանակություն: Չտեսա՞ք Նիկոլը ոնց արեց. մի քիչ քայլեց, մի քիչ փակեց, մի քիչ փակվեց, շատ խոսեց, շատ ատեց, շատ փնովեց, ու հո՛փ՝ նստեց գահին: Ու հիմա «ռուլիտ» է անում: Նրա անունը բոլորի բերանին է: Մարդը պուտինների հետ է խոսում, հող է հանձնում, հայրենիքի «դժգույն» եւ «ավելորդ» մասերը հատ-հատ տալիս է Ալիեւին, Մեղրին հեսա կտա Էրդողանին, լավ առեւտուր, ավելի ճիշտ՝ տուրեւտուր կանի, Լֆիկն ու Գրզոն արդեն սկսել են, Գագոն ինչո՞վ է պակաս որ: Մեր ի՞նչն է պակաս որ: Կարեւորը մի հատ խորհրդարան մտնելն է, հետո ամեն բան ինքն իրեն կստացվի: Նիկոլն արդեն հայտարարել է արտահերթ ընտրություններ: Ի՞նչ անենք որ 3-րդ անգամն է հայտարարում: Էս անգամ ասածը հաստատ կանի: Չտեսա՞ք մարտի 1-ին որքան մարդ լցրեց հրապարակ: Կարեւորը լցնելն է, ախպերս:

Ու քանի որ այս պահին ոչ ոք չի տալիս հարցերի հարցը, համարձակվեմ ինքս տալ՝ իսկ ո՞վ որոշեց, որ ընտրություններ են լինելու, ո՞վ ասաց, թե ինչո՞ւ են ընտրություններ լինելու, ո՞վ հարցրեց ընկճված, հուսաբեկված, ամեն ինչի նկատմամբ անզգա դարձած ժողովրդի կարծիքը: Թե՞ գնում ենք ընտրությունների առանց ընտրողի: Ինձ շատ է հետաքրքրում, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանում երկշաբաթյա կրկնակի կապիկությունից եւ աննման վարչապետին փոխարինող չգտնվելուց հետո ո՞նց է ձեւակերպելու ընտրության անցկացման հայտարարությունը, ինչո՞վ է բացատրելու դրա անհրաժեշտությունը, կեղծ ընթացակարգայի՞ն, թե՞ ըստ էության:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031