Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզո՞ւմ ենք ունենալ պետություն

Մարտ 27,2021 10:00

Լույս է տեսել «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» ժողովածուի երկրորդ հատորը:

Ժողովածուն նվիրված է այն քայլերին, որոնք 90-ականներին ձեռնարկել է անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը՝ պետական եւ հասարակական նոր ինստիտուտներ ստեղծելու ուղղությամբ: Երկու հատորներն էլ կազմել է Արամ Մանուկյանը:

Նախաբանը գրել է Բաբկեն Արարքցյանը, իսկ հեղինակներից են Վահե Ստեփանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Աշոտ Ոսկանյանը եւ այլ մասնագետներ: Մի համեստ հոդված գրել եմ նաեւ ես: Վերը թվարկած անունները կարող են տարբեր էմոցիաներ առաջացնել, բայց զուտ մասնագիտական առումով, կարծում եմ, ես «լավ շրջապատ եմ ընկել»:

Հայեցակարգային առումով ուշագրավ հոդվածներից մեկը գրել է Ժիրայր Լիպարիտյանը, որը փորձում է պատասխանել հետեւյալ հարցին՝ մենք կարո՞ղ ենք ունենալ անկախ պետություն: Մեկ նախադասությամբ ձեւակերպելով հեղինակի միտքը, կարող եմ ասել, որ նրա պատասխանն է՝ այո, բայց միայն այն դեպքում, եթե հիմքում դրվեն այն գաղափարները, որոնցով 1990-ականների սկզբին առաջնորդվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն: Նշեմ, որ ես այդ մտքի հետ 100 տոկոսով համաձայն եմ:

Կանխատեսում եմ ֆեյսբուքյան մակարդակի հակադարձումները, որոնք հիշեցնելու են, թե ինչ վատ բաներ էին տեղի ունեցել «Լեւոնի վախտ»: Բայց խոսքն այստեղ ոչ թե այն հանցագործությունների մասին է, որոնք եղել են այս կամ այն ղեկավարի «վախտ», այլ այն գաղափարների, որոնք ձեւակերպել էր, մասնավորապես, Ռաֆայել Իշխանյանը, եւ որոնց հետ այն ժամանակ համաձայն էին Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, նույն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը եւ մեր պետության մյուս հիմնադիրները:

Բայց եկեք պատասխանենք մեկ այլ հարցի. ինչո՞ւ ՀՀՇ-ն փաստացի չկա այսօրվա քաղաքական ասպարեզում, իսկ Դաշնակցությունը կա: Կարո՞ղ եմ ենթադրել, որ այդ փաստն արտացոլում է հայկական քաղաքական մտքի առանձնահատկությունները: Ավելին ասեմ՝ չկան կամ չեն լինելու մի քանի տասնյակ այլ կուսակցություններ: Օրինակ, «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն նույնիսկ հիմա չկա:

Ինչպե՞ս կարող է լինել մի կուսակցութուն, որը մերժում է «իզմ»-երը: Դատելով «ՔՊ»-ական («իմքայլական») գործիչների ելույթներից, նրանց գաղափարախոսությունը «Սերժին մերժելն» է՝ գործնականում ոչ մի ելույթ այդ թեման չի շրջանցում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 10-20 տարի հետո, պատմելով այսօրվա քաղաքական անցուդարձի մասին, ուսուցիչներն ու դասախոսները ստիպված կլինեն բացատրել իրենց սաներին, թե ով էր Սերժը եւ ինչու էին նրան մերժում, իսկ «ՔՊ»-ի անունը նրանք ընդհանրապես չեն տա: Ի տարբերություն դրա՝ Դաշնակցությունը, որպես ազգային կառույց, կգործի նաեւ 20 տարի հետո:

Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, 20 տարի հետո կարող է եւ չլինել, իսկ ՀՅԴ-ն կմնա: Եվ դարձյալ կրկնեմ Լիպարիտյանի հնչեցրած հարցը՝ Հայաստանը կարո՞ղ է անկախ պետություն լինել: Կամ վերաձեւակերպենք հարցը՝ «հայ ժողովուրդն ուզո՞ւմ է անկախ պետություն ունենալ»: Դուք, իհարկե, կասեք՝ «իհարկե, բա ո՞նց, բա 1991 թվականի հանրաքվեի ժամանակ 95,5 տոկոսն ասել է «այո» անկախությանը»: Բայց նախ՝ հիմա բացառված է, որ տոկոսն այդքան բարձր լինի: Իսկ ամենակարեւորը հետեւյալն է. փորձը ցույց է տալիս, որ «կողմ» քվեարկելով, մարդիկ չգիտեն, թե ինչին են «այո» ասում, ինչ ջանքեր է դա նրանցից պահանջում, եւ ինչ պատասխանատվություն է նրանց վրա դրվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճակատագրի ծաղրանքով, հայկական պետականութիւնը – նախ՝ սաղմային, ապա՝ կմախքային վիճակի մէջ – միակ գոյութենական վտանգը հանդիսացաւ ՀՅԴաշնակցութեան համար: Նախ՝ 1918-ին, երբ նա մինչդեռ ստեղծեց այդ պետականութիւնը, ապա՝ Անկախութենէն ետք:

    Այսպէս, Օսմանեան եւ ռուսական կայսրութիւնները, յետոյ Թուրքիան եւ Ռուսաստանը, զատ-զատ եւ երբեմն նոյնիսկ միասնաբար, չկարողացան տկարացնել այս կուսակցութիւնը, մինչ այժմու Հայաստանը յաջողեցաւ անել այդ:

    Վերոյիշեալ այդ երկու անգամներն ալ, երբ Դաշնակցութիւնը կարող էր վերջ գտնել, հիմնական երկու պատճառներով է, որ նա գոյատեւեց, վերականգնեցաւ ու շարունակեց իր աննկուն ընթացքը: Գործնական գետնի վրայ՝ Սփիւռքի իր կառոյցն ու գործունէութիւնը: Իսկ էական մակարդակի մը վրայ՝ քանի որ նա, խորքին մէջ, «քաղաքական կուսակցութիւն» չէ, այլ՝ գաղափարական կազմակերպութիւն:

    «Հայրենիքը», դաշնակցականին համար, անհրաժեշտ չէ որ՝ հողային իրականութիւն լինի: Այդ պատճառով ալ, ՀՅԴին համար, Հայաստանը երբեք չի կրնար գոյութիւն չունենալ… Ու նաեւ երբեք միայն այն չէ, ինչ որ տեսանելի կամ շօշափելի է:

    Նրա յարատեւութեան միւս բացայայտ «գաղտնիքն» ալ՝ իր Կանոնագիրն է: Կարգապահական արտասովոր, իւրայատուկ էութիւնը:

    Մինչեւ օրս, շատ ափսոս, բայց…
    «Հայաստանը արժանի չէ ՀՅԴ-ին» ՝
    https://haytougchamlian.blog/հայաստանը-արժանի-չէ-հյդ-ին/

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հայդուկ ջան, ես խնդիրների վերջնական պատասխանը չունեմ: Պարզապես ձեզ, բոլոր ընթերցողների հետ, փորձում եմ մտածել

        • Հ.Շ. says:

          Վերջնական պատասխաններ չունէք, յարգելի Արամ, եւ վստահաբար այդ հաւակնութիւնը չունէք – ի տարբերութիւն որքա՞ն ուրիշների… -: Եւ դա է պատճառներէն մէկը որ հետաքրքրական է կարդալ Ձեր գրածները (անձնապէս որ հանդիպինք, յոգնակիով չեմ խօսիր, սակայն այստեղ հանրային վայր է: )

          Եւ մինչ կտրական պատասխաններ չէք արտայայտէր, յատուկ տաղանդ մը ունիք հիմնական հարցականները արծարծելու, եւ զանոնք շատ լաւ կերպով ներկայացնելու:

          Ձեր նման – սակաւաթիւ – անձերի շնորհիւ, այլապէս լրիւ մերժողական կեցուածքս կը մեղմանայ՝ «ժողովրդավարութեան» կոչուած այդ քանդիչ խաբկանքին դէմ: Քանի որ փաստօրէն մեր միջեւ կան գաղափարական տարակարծութիւններ, սակայն կարող ենք զիրար լսել, կառուցողական երկխօսութիւն ունենալ:

          Այս օրերին սակայն, կարելի չէ որեւէ բանով ուրախանալ: Այսինքն, օրինակի համար, նոյնիսկ երբ որ՝ այս էջին վրայ, այս առիթով, յուսադրիչ փոխանակումներ տեղի կ’ունենան, երբ որ յանկարծ դրանով խանդավառուիս, անմիջապէս կը տխրիս, մտածելով որ ի զուր է, ուշ է, արդէն Արցախը կորսնցուցած ենք… Ապա, մտածելով նահատակուած երեխաների մասին, յանցանքի զգացում կ’ունենաս որ, տեսական բաներով, դրական հոգեվիճակի մէջ ես մտնում, թէկուզ նուազագոյն չափով… մինչ հոծ Խաւարները պատած են Հայոց Աշխարհը…

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Անշուշտ թէ լաւապէս կարդացի եւ ըմբռնեցի խմբագրականին՝ ՀՀՇ-իզմի վերածնունդին վերաբերող բաժինը, որ յօդուածին հիմնական նիւթն է: Անկեղծօրէն՝ յաջողութիւն: Մէկ անգամ եւս փորձեցէք, տենանք… Փաշինյանիզմի ծայրագոյն մղձաւանջը ապրելէ ետք, ՀՀՇական մօտեցումները յանկարծ բնական, ընդունելի դարձան – ոչ թէ համոզումով, չէ… այլ՝ համակերպումի հոգեվիճակով… «դեհ… ոչինչէն լաւ է»ի տեղատւութեամբ -… ԼՂԻՄ-ի սահմաններով եթէ Արցախը կարող էք ետ փրկել, մնացեալով պէտք է գոհանալ երեւի… (խօսքը սակայն, միայն Անդրկովկասի մասին է…)

      թէեւ, փաշինյանիզմին որպէս հակազդեցութիւն, նրա գործած անասելի աւերներէն ետք, աւելի հաւանական է որ Հայաստանի մէջ, որպէս backlash, ազգայնական զարթօնք մը տեղի ունենայ… ուր Դաշնակցութիւնը դեռ Չափաւորութեան ուղին կրնայ հանդիսանայ…

      Ամէն դէպքում, ՀՀՇի Քրմապետը իսկապէս պէտք չունէր ՀՅԴին դէմ, այդպէս ճակատ բանալու: (Մինչ Լիպարիտեանն ալ, այդ բախումին մէջ, ինք իր կուսակցութեան, զինք ծնած գաղափարական ընտանիքին դէմ դարձաւ, մերսի…) Առաջին Նախագահի ճակատագրական սխալն ալ, այդ եղաւ: Երբեք պիտի չընդունի անշուշտ, սակայն կ’ուզեմ հաւատալ որ, երբեմն, թաքուն զղջումի նման մի բան կը զգայ, այդ ուղղութեամբ:

      • Aha says:

        H.Sh. after
        1) 30 years, part of which ARF was outlawed, while on good years it had an average electoral score not surpassing 5-7%,
        2) the last 3 years during which it was openly called a political bacteria by the head of state,
        3) this war (not to mention the first) during which its volunteer units were among the most efficient based, among others, on the testimony of the National Security Head (Hambartsumyan),
        4) the post-war inability of the opposition (coordinated by ARF) to gather large crowds (in 2018 style) to force the Premier’s resignation … who will probably win in the coming elections,
        one has to admit that the overwhelming majority of the Armenian population rejects the ARF (whatever the reason). One has to accept this as a simple fact without emotions/deception/frustration. I think ARF must keep its Armenian structure active but admit to itself that it is not a political party in the classic sense and that it will always have a marginal role in Armenia. It should continue to collaborate or at a minimum find an understanding with intelligent and able political figures of all sides (Kocharyan, LTP, new political parties, etc).

        That being said, I think that it’s in the diaspora that ARF has a real and fascinating future, after redefining/revaluing (perhaps modifying) itself and its central mission, rearranging the organizational aspects of its worldwide operations, and recreating a (perhaps the first in all nations) 21st century agile/postmodern/spread-out/adaptable Armenian web of communities/institutions. This is the type of work that only a diasporan organization such as the ARF (and/or AGBU) can undertake, Armenians of Armenia don’t have that experience. I think 131 years of dealing with a plethora of challenges perfectly prepared it for a whole new field of opportunities that it can open to itself, it should’t waste its time/energy/resources with primitive/petty/childish/boring internal Armenian politics.

        • Հ.Շ. says:

          You are basically right Aha. (I am saying « basically» as a precaution, in the event that perhaps I missed something. Because otherwise you would be totally right… pretty much totally – there, I did that again – )

          Nevertheless, the idea of “a withdrawal” of the ARF from Armenian politics altogether, is just impossible – alas -. The ARF cannot not do such a thing, from any point of view. Not going in, would have been one thing, but going out, specially after what just happened, is an entirely other matter.

          A good way to illustrate this situation would be the saying “”you can’t put the toothpaste back in the tube.” (Which actually means, you could, at least partially, but it would be very, oh, so very messy.)

          But they should at least skip the next elections, yes. (They even have some sophisticated arguments at their disposal, to seriously justify that. Namely the one pointing out that participating in an election where Pashinyan is a candidate, will amount to “normalizing” the unacceptable situation he and his regime have created. It would be a validation of everything that he has done, and notably : a ratification of that document he signed on November 9, 2020, which could annihilate all possible options of doing anything about that, later. )

  2. Armen says:

    Մեր ոչ վաղ անցյալին հպանցիկ հայացքն էլ հերիք է, համոզվելու, որ Ձեր «շրջապատը» լավագույնն էր բոլոր առումներով: Իսկ 1990-ից սկսած ՀՅԴ հայաստանյան վերնախավի գործունեությունը Հայաստանը որպես ա ն կ ա խ պետական միավոր լինելուն՝ պատմությունը կգնհատի:

  3. Ruben says:

    Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը անկախության հռչակագիրը հռչակեց ԽՍՀ Միության տասներկու հանրապետություններից հետո: Հայաստանից հետ մնացին միայն տաջիկները, ղազախները և ղրղզները: Մակարդակ եմ ասել, է՜: Բայց հռչակել չի նշանակում դառնալ անկախ: Դեռ Սովետական Միությունն էր:
    Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի («անկախ» Հայաստանի «առաջին» խորհրդարանի) կոմունիստներին փոխարինեցին կոմսոմոլները, այլախոհները, գավառական «բանաստեղծներն» ու «գրողները», բանասերները, ադրբեջանական հպատակները և մի քանի հայրենասերներ: Վազգեն Մանուկյանը և Լեւոն Պետրոսյանը սեփականաշնորհեցին «Ղարաբաղյան շարժում» կազմակերպությունը, այնուհետեւ վերանվանեցին «ՀՀՇ» կուսակցության: Հիշում եմ, թե ինչպես էր Աշոտ Մանուչարյանը հանրահավաքներին կոկորդը պատռում (ինչպես հետո Փաշինյանը): Նրանց պետք էր Հայկական կառքի ղեկը բաց չթողնել ձեռքից (ինչպես այսօր Փաշինյանը): Նրանց պետականությունն ու անկախությունը պետք էր միայն հռչակագրերի տեսքով:
    Նորընտիր պատգամավորները եւ հանրապետության բնակիչներ 21 սեպտեմբերի, 1991 թ. հրաժարվեցին Հայաստանի պատմությունից, հայկական պետականությունից, անցյալից, պատմական ժառանգությունից և հայտարարեցին նոր վարչական միավոր ստեղծելու մասին: Մեկ ամիս անց, `հերթի պատճառով, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանը «միացավ» Անկախ Պետությունների Համագործակցությանը: ԽՍՀՄ-ը փոխեցին ԱՊՀ-ի:
    Եվ սկսվեց շինարարությունն առանց հիմքի:
    Հիմք չունեցող կառույցը երկար կանգուն չի մնում:

  4. Լավատես says:

    Ո՞ւզում է աշխարհազորը կանոնավոր բանակ դառնա, եթե ուզում է, ապա իր միջից մի քանի վստահված մարդկանց է գործուղում բանակաշինության լավագույն մասնագետի մոտ եւ խնդրում, որ եթե ինքն էլ հնարավորություն չունենա, ապա իր կողմից վստահված մարդուն գործուղի բանակ կառուցելու:
    Ո՞ւզում է ժողովուրդը ազգ դառնալ, եթե ուզում է, ապա ողջ մոլորակով խնդրում է գործող կամ թոշակի անցած այլ երկրներում բարձր պետական պաշտոն ունեցող կամ ունեցած հայ մարդկանց ձեւավորել Կառավարություն իրենց իսկ նշանակած մարդկանցով, որ նրանք պետությունը երեսուն տարվա փլատակների տակից դուրս բերեն, աշխատացնեն, ժողովրդին դաստիարակեն որպես ազգ եւ Կառավարությունը հանձնեն ազգին ժողովրդավարական մեխանիզմներով ապրել զարգանալու համար:

  5. Armen says:

    Ինչքան էլ փորձենք տարատեսակ վերլուծություններ անել անցած 30 տարիների իշխանությունների վերաբերյալ, փաստը մնում է փաստ՝ մեր առաջին իշխանության օրոք տարել ենք հաղթանակ և նվաճել մեր պատմական տարածքները, մյուս երեքի օրոք՝ աստիճանաբար մսխել 90-ականների ձեռքբերումները:

    • Հ.Շ. says:

      կարո՞ղ ենք հաճիք պարզապէս յիշել այն իսկապէս հաստատ իրողութիւնը , որ Քոչարյանը յօժար ու պատրաստ էր Արցախի խնդիրը վերջնականապէս լուծող՝ «Քի Ուէսթի» համաձայնագիրը ստորագրելու. որու վերջնական տարբերակը սեղանին վրայ էր. Պապա Ալիևն է որ միտքը փոխեց, վերջի վերջոյ չուզեց զայն ստորագրել.

      ի դէպ, թէ որ այդ համաձայնագիրը կնքուէր, այն ատեն, այն տարիքիս, ես ինքս հաւանաբար Քոչարյանը «դաւաճան» անուանէի. սակայն հիմա հասկանում եմ որ շատ ճիշդ լուծում մըն էր, այդ.

      նաեւ խորապէս անհասկնալի պիտի ըլլար թէ ինչո՞ւ խնդիրը այդպէս վերջ գտաւ, մինչ Առաջին Նախագահը գահընկեց եղաւ, քանի որ ինք նոյնանման մի համաձայնագիր կ’ուզէր իրականացնել. բայց ինչ անենք, կեանքը ընդհանրապէս անարդար է, եւ քաղաքականութիւնը՝ դաժան եւ անողոք… կարեւորը այն է, որ գոնէ այս վիճակին չէինք հասներ…

  6. հայկ համբարձումեան says:

    ՀՀՇն չկայ, ՔՊն ալ պիտի կորսուի երթայ, (անկախ) պետութիւն ալ արդէն գրեթէ չկայ, բայց՝ դաշնակցութիւնը դեռ 20 տարի ալ (եւ աւելի) կը մնայ.

    ձեր եզրակացութեամբ՝ եթէ ՀՀը ՀՅԴի վերածուի՝ կը փրկուի. ատի քարոզեցէք, հահա՛։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ոչ, ինձ թվում է, հակառակը։ Եթե ՀՀ-ն ՀՀԴ – ի վերածվի, ՀՀ-ն կվերանա

      • Հ.Շ. says:

        ՀՀ-մ ՀՅԴի «վերածելու» միտում երբեք չէ եղած: «Իմ Քայլ»ի հետ չշփոթենք…

        միմիայն մէկ բան էր ուզուածը, խնդրանքը՝ ՀՀ-ն բարեհաճի պետական օրակարգին մէջ ներառել «Հայկական Հարց»ը… օրակարգին ամէնա՜վարը, եթէ այդպէս աւելի հանգիստ է… նոյնիսկ, էջին ետեւի կողմը, եթէ կ’ուզէք… անոր ալ, վարը… միայն թէ՝ հայկական պետութիւնը տէր կանգնի հայոց ազգային այդ խնդրին… գոնէ, որեւէ բանից չհրաժարի…

        երեւի, այդքանն ալ շատ բան ուզել էր… բայց եթէ այդպէս էր, ապա ինչո՞ւ՝ 1991-ի Անկախութեան վերաբերող պաշտօնական բոլոր փաստաթուղթերում, ամրագրուած են Հայկական Հարցի բոլոր բաղադրիչները… ներառեալ ու մինչեւ իսկ՝ Միացեալ Հայաստանի տեսլականը: Որոնց վրայ, նոյն ուղղութեամբ, դեռ աւելցան՝ երկրի Զինանշանը, Եռագոյնը, Օրհներգը: Եւ Արցախի նախնական լման շարժումը հիմնուած էր այդ ըմբռնողութեան վրայ:

        այդ ամէնը, խաբկանքնե՞ր էին… այ՞դ աստիճանի…

      • հայկ համբարձումեան says:

        ինծ թուում ա՝ ՀՀն առանց ՀՅԴին էլ արդէն վերանում ա.

        հայկական քաղաքական մտքի առանձնահատկութիւններէն մէկը դեռեւս երկճեղութիւնն է որ միշտ կը ստիպէ ընտրել՝ ՀՀՇ ՀՅԴ, Քոչարյան Սարգսյան, Սերժ Նիկոլ, նախկին նէօնախկին եւ այլն. մինչդեռ պետական մտածողութեամբ՝ հայաստանեան հասարակութեան տարբեր մասնիկները համարժէք են իրենց թերացումներով եւ կարողականութեամբ, պարզապէս որովհետեւ նոյն հասարակութենէն կը փխին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031