Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս զինվորականների այցը Տավուշի մարզ մշտական բնույթ է կրում, առնչություն չի ունեցել Տավուշի մարզից «Ադրբեջանին տարածքներ հանձնելու» տեղեկության հետ. Տավուշի մարզպետ

Մարտ 26,2021 23:59

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր 2021-2025 թվականների համար Տավուշի զարգացման ռազմավարության համաժողովից առաջ լրագրողների հետ զրուցել է վերջերս անընդհատ շրջանառվող տեղեկությունների մասին, թե իբր Տավուշի մարզի մի քանի գյուղերը Ադրբեջանին են հանձնվելու։

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Իջևանում շրջող ռուս խաղաղապահների տարածված լուսանկարներին՝ նա պնդեց, որ ռուս զինվորականների այցը Տավուշի մարզ մշտական բնույթ է կրում և այն ոչ մի առնչություն չի ունեցել Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու տեղեկության հետ։

«Ես նույնիսկ մի շարք հարցազրույցներում անդրադարձել եմ բավականին մանրամասն այս թեմային։ Կասեմ միայն, որ Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է: Մենք որևէ սահմանային փոփոխության, որևէ քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք և որևէ բան գոյություն չունի։ Ինչ վերաբերում է զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ` դա մշտական բնույթ ունի և դա կապված է Պաշտպանության Նախարարության ֆունկցիաների, գործողությունների, և իրենց պարտականությունների կատարման հետ» ,- լրագրողների հարցին ի պատասխան վստահեցրել է մարզպետը։

Սակայն լրագրողները շեշտելով Սյունիքի դեպքը, հետաքրքրվեցին, թե ինչ վստահություն կա, որ Տավուշի դեպքում էլ նույնը չի կրկնվի, ինչի ի պատասխան Հայկ Չոբանյանը պնդեց, որ ինքը Սյունիքի հետ կապված ոչ մի պատասխան չի կարող տալ, իսկ Տավուշի մարզում իրենք լիարժեք լուծում են իրենց խնդիրը իսկ պաշտպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները լիարժեք իրենց վրա դրված բոլոր պարտականությունները կատարում են սահմանի պաշտպանության հետ կապված. «Մեզ համար Հայաստանի Հանրապետության Տավուշի հատվածի սահմանը դա այն սահմանն է, որտեղ կանգնած է ՀՀ-ի զինվորը։ Եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ կլինի ես առաջինը կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում վտանգը չեզոքացնելու։ Հայ ժողովրդի և ՀՀ ի համար այս թեման պետք է փակ լինի և քննարկման առարկա չդառնա և միայն միակ տեղը, որտեղ վտանգ ունենք մենք այս խնդիրները քննարկելու դա ներսում չէ այլ դա դրսում է, և մենք դրա համար այս մոտեցումներով այս քննարկումներով չպետք է վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք և ջուր լցնենք թշնամու ջրաղացին, և ես ուզում եմ այս թեման փակվի»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031