25.03.2021թ. զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է»:
Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ, ուստի գլխավոր դատախազության կողմից հիշյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ