ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 26-ին մասնակցեց «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Խորհրդարանի փոխխոսնակը հանդես եկավ ելույթով. «Երբ պատերազմը սկսվեց, իմ որդին երկու ամսական էր: Ես չեմ հիշում նրա այդ տարիքը, որովհետեւ բոլոր մտքերս այլոց` պատերազմի դաշտում գտնվող որդիների մասին էին: Իսկ հիմա ես ինձ մինչեւ կյանքիս վերջը պատասխանատու եմ զգում սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո եւ ուրեմն՝ խաղաղության իմ մայրական պահանջը ձեւակերպելու հարցում: Եվ խնդրում եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ձայնակցել ինձ»:
ՀՀ Ազգային ժողով