Ստամբուլի դատարանը «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մի շարք բարձրաստիճան սպաների դատավճիռ է հրապարակել:
Մասնավորապես, երկու նախկին սպաներ և երկու նախկին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ դատապարտվել են ցմահ ազատազրկման: Եվս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա դատապարտվել է 28 տարվա ազատազրկման:
Դատախազությունը կարծում է, որ պաշտոնաթող սպաները կապված են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ և մասնացել են Դինքի սպանության կազմակերպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ