Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմագերիների հարցը պետք չէ քաղաքականացնել. Սերգեյ Կոպիրկին

Մարտ 26,2021 19:55

«Ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություն է նաեւ Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի համար: Հարցը պարզապես լուծվող չէ, բայց աշխատանք է տարվում, եւ այդ ուղղությամբ, այնուհանդերձ, որոշակի հաջողություններ առկա են»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`հավելելով, որ կարվի ամեն ինչ, որպեսզի այդ հարցն իրապես լուծվի եւ լուծվի հնարավորինս արագ:

Ապրիլի 2-ին կայանալու է ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Լրագրողները դեսպանից հետաքրքրվում էին` հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո գերիների վերադարձի հարցում տեղաշարժեր լինեն:

Դեսպանն ասաց, որ ՌԴ-ի դիրքորոշումը հայտնի է եւ այն չի փոխվել՝ «բոլորը`բոլորի դիմաց»: Նա վստահեցրեց, որ ամեն հնարավորն արվում է եւ, կարծում է, որ նախարարների հանդիպման ժամանակ այդ թեման նույնպես կքննարկվի:

Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան`տեսակետ կա, որ Ադրբեջանը գերիներին պահում է Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար, դեսպանը հորդորեց`հարցը չքաղաքականացնել:

Սերգեյ Կոպիրկինը նաեւ ասաց, որ ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունները սերտորեն համագործակցում են եւ այդ համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններին եւ այդ համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտի այն իրողություններից, որոնք այժմ առկա են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031