Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատավոր Լիանա Հակոբյանը բացատրում է, թե ինչու է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը առ ոչինչ ճանաչելու հայցը հետ վերադարձրել

Մարտ 26,2021 19:22

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը առ ոչինչ ճանաչելու պահանջով հայց էր ներկայացվել, որը դատավորը վերադարձրել է՝ չընդունելով վարույթ՝ գտնելով, որ հայցատեսակը ճիշտ չէ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը բացատրեց, թե ինչ է իրականում կատարվել. «Վարչական դատարան ի սկզբանե ներկայացվել է երկու տարբեր հայցադիմում՝ երկու տարբեր պահանջներով: Մի հայցը եղել անվավեր ճանաչելու պահանջով համապատասխան հրամանագիրը, երկրորդը՝ առ ոչինչ ճանաչելու պահանջով: Երկու հայցադիմումները մակագրվել են մեկ դատավորի, երկուսով էլ դատավորը արտահայտել է միեւնույն դիրքորոշումը գտնելով, որ միեւնույն հանցատեսակն էլ սխալ է: Վարչական դատարանի դատավորն ունի մատնանշման պարտականություն ու մատնանշել է ճիշտ հայցատեսակը: Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը. երկու հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնել է դատավորի մատնանշմանը ըստ դրա շտկել է հայցատեսակը, ներկայացրել է կրկին հայցադիմումը եւ ընդունվել է վարույթ: Այնուհետեւ ներկայացվել է երրորդ հայցը, որը կրկնել է նախորդ հայցը՝ առ ոչինչ ճանաչելու եւ իմ նախագահությամբ արդեն նորից մատնանշվել է նույն հայցատեսակը, ինչ նախորդ դատավորը: Արդյունքում ունենք մեկ գործ վարույթ ընդունված այն հայցատեսակով, ինչ մատնանշել էր դատավորը: Մյուս երկու հայցադիմումների հետ կապված բողոք չի եղել: Մամուլում նշված է, որ Վերաքննիչ բողոք պետք է ներկայացվի»:

Հարցին՝ իշխանությունների կողմից դատավորների վրա ճնշումներ լինո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ, էլի ոչ: Իմ վրա համենայնդեպս ճնշում չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031