Ադրբեջանը հերքել է Ջրականում հայկական եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը, որի մասին օրերս բացահայտել էր BBC-ի լրագրողը:
«Այդ եկեղեցին անօրինական կերպով կառուցվել էր Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի 30-ամյա օկուպացիայի ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2017թ. Ադրբեջանը դիմել էր ԵԱՀԿ-ին և մտահոգություն հայտնել «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում ժողովրդագրական և մշակութային առանձնահատկությունները փոխելու կապակցությամբ»:
«Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հանգեցին եզրակացության, որ եկեղեցին կառուցվել է հայ զինվորների համար: Այդպիսով, այդ օբյեկտը, որը կառուցվել էր ընդամենը 5 տարի առաջ՝ հայկական ուժերի օկուպացրած տարածքներում, չի կարող համարվել Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ