Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական․ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այդ հոդվածով քրեական հետապնդումը կդադարեցվի

Մարտ 26,2021 18:35

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ-ին հասցեագրված դիմումի որոշումը։

Հիշեցնենք, որ դիմումի հիման վրա քննվում էր 300.1 հոդվածի(սահմանադրական կարգը տապալելը․-խմբ․)՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Ինչպես ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ-ն որոշեց 300.1 հոդվածը ճանաչել 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր․ «Որոշումը վերջնական եւ հրապարակման մեջ է մտնում հրապարակման պահից»։

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը նշեց, որ այս որոշմամբ ՍԴ-ն արձանագրեց՝ 300.1 հոդվածը սահմանադրությանը հակասող է, եւ անվավեր է ճանաչվել․ «Ցավում եմ, որ այդ ամենը տեւեց երեք տարի, իրավական գործընթացների դաժան ու տանջալի արդյունք դարձավ։ Ի վերջո, ճշմարտությունը հաղթեց։ Մենք եւ Ռոբերտ Քոչարյանն ասում էինք, որ այդ չարաբաստիկ հոդվածը որոշակի չէ։ Ափսոս, որ 2021թ․-ին միայն սա արձանագրվեց։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ հիմա քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվելու է։ ՍԴ որոշումը կհրապարակվի երեք օրում, ընթացակարգն այդպիսին է»։

Արամ Վարդեւանյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է դադարեցնի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը․ «Առաջիկա նիստը նշանակված է, պարզապես 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդում այլեւս չկա»։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը(սահմանադրական կարգի տապալմանն օժանդակել․-խմբ․)։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031