Մարտի 26-ին Իսրայելի պաշտպանության նախարարության դիմաց հերթական ցույցն է տեղի ունեցել: Այն արտոնված է եղել: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտեց ցույցի կազմակերպիչներից Քրիստինե Մովսեսյանը՝ Իսրայելի հայերը պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:
«Մենք տարբեր երկրներում ապրող հայերին կոչ ենք անում իրենց երկրներում Իսրայելի դեսպանատների մոտ ցույցեր անել, նամակներ ուղարկել, որպեսզի դադարեցվի զենքի վաճառքը Ադրբեջանին, որը կարող է Հայաստանի դեմ ուղղվել»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներն անդրադարձել են հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմանը, մասնավորապես Շուշիի Կանաչ ժամի, ինչպես նաև BBC-ի կողմից փաստարկված Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերմանը:
Ցուցարարները նշում էին, որ Ադրբեջանի նպատակը հայի ու հայկական ոտքի վերացումն է տարածաշրջանում, ինչին ուղղված են Ադրբեջանի գործողությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Քրիստինե Մովսեսյանը