Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար ներկայացված փաստաթղթերը կներկայացվեն սահմանված կարգով ընթացքավորման

Մարտ 26,2021 17:35

Մարտի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է հանձնաժողովի ղեկավար, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են կարգավիճակի տրման հարցով դիմած անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը։ Ծավալվել է կարծիքների փոխանակություն, հանձնաժողովի անդամները հանդես են եկել գործընթացի վերաբերյալ իրենց նկատառումներով։

Հանձնաժողովի նիստին քննարկված փաստաթղթերը կներկայացվեն սահմանված կարգով ընթացքավորման։

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերն ընդունելու և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն մատուցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակում ձևավորված է աշխատանքային խումբ (հասցե՝ ք․ Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փող․ 1, Կառավարության շենքի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 204 սենյակ)։

Տեղեկատու հեռախոսահամարներ (աշխատանքային ժամերին)՝047-96-44-14, 047-97-44-46։

Արցախի Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031