Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածներ, դիպուկահարներ. ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չտվեց մոտենալ կառավարական 3-րդ մասնաշենքին, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ

Մարտ 26,2021 16:44

ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքված յոթ ցուցարար-քաղաքացիներ բերման ենթարկվեցին շենքի դիմացի այգում կանգնելու համար:

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության հրապարակած տեսանյութում ցուցարար քաղաքացիները ցույց են տալիս, որ կառավարության շենքի տանիքում դիպուկահարներ են, ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին:

Նշենք, որ կառավարության շենքում քննարկում էր տեղի ունենում, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիները, որոնց թվում էին նաև ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներ, հավաքվել էին, որ իրենց կարծիքը հայտնեն նրա մասին:

Ոստիկանները նրանց անընդհատ հետ էին հրում՝ թույլ չտալով մոտենալ կառավարական մասնաշենքին ու պատճառաբանում. «Անվտանգությունն ենք պահպանում»: Ցուցարարները նրանց դիմելով հարցրին. «Ո՞ւմ անվտանգությունը։ Դուք անվտանգ ե՞ք, պարոն մայոր, մենք անվտանգ չենք»: Ցուցարարները հայտարարեցին՝ այստեղ մենք կանգնում ենք, սա մեր քաղաքն է, որտեղ ուզում ենք, այնտեղ էլ կանգնում ենք:

Ցուցարարները մտահոգություն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն հարյուր մետր տեղաշարժի համար նման իրավիճակ է առաջանում:

ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը վրդովվեց. «Չենք կարող այստեղ կանգնել, ինչ է թե՝ այս դավաճանը պիտի երթա՞: Մեր նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնելը, որ ինքը հանգիստ չի ունենալու, տեղ չի ունենալու այս երկրում»:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ավելի ուշ ցուցարար-երիտասարդները հայտնեցին, որ դիպուկահարներն արդեն իջել են կառավարական մասնաշենքի տանիքից, ոստիկանությունը տեղի է տալիս, և սա իրենց թույլ է տալիս մտածելու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարական շենքի ետնամուտքից թաքուն դուրս է եկել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031