Լրահոս
Օրվա լրահոսը

Տնկարաններ, պլաստիկ թափոնները շինանյութի վերածող կայաններ. ԵՄ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանն ուղղված 2 ծրագիր է մեկնարկում

Մարտ 26,2021 16:34

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ կողմից ֆինանսավորվող երկու նոր ծրագրերի մեկնարկի մասին:

«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվում է Armenia Tree Project-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, կնպաստի կանաչ քաղաքաշինության ու կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը: Առաջիկա 3 տարիներին ծրագիրը նախատեսում է հիմնել տնկարաններ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար: Բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախային համայնքներում 7000 դպրոցականներ կվերապատրաստվեն և կներգրավվեն բնապահպանական կրթության, իրազեկության բարձրացման արշավների, էկոակումբների, էկոճամբարների և ողջ երկրով մեկ իրականացվելիք աղբի մաքրման ամենամյա նախաձեռնություններում:

Քաղաքային կայուն կառավարման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվելու «Տեղական ինքնակառավարման մարմիններ. համագործություն հանուն կայուն քաղաքների 2020» հայտամրցույթի շրջանակներում։ «Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագիրը կաջակցի Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարաններին ավելի կանաչ միջավայր ստեղծելու իրենց քաղաքացիների համար:

Ծրագրի աջակցությամբ առաջիկա 3 տարիների ընթացքում կշահագործվեն 10 ժամանակակից և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, կգործարկվի պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան, կտեղադրվի 700 աղբարկղ` տնային տնտեսությունների թափոնները տեսակավորելու նպատակով։ Առաջիկա երեք տարիներին երկու համայնքներում կներդրվեն նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգեր՝ շրջակա միջավայրի կառավարման, մոդելավորման ու պլանավորման համար: Ծրագիրն ունի նաև հանրային իրազեկության բարձրացման բաղադրիչ և խթանելու է վարքագծի փոփոխություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ թափոնների տեսակավորումն ու վերամշակումը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031