Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյանքը վերացնելու համար Փաշինյանին 2 րոպե է պետք»․ Զոհրաբյանն Ալեն Սիմոնյանի նախագիծը խայտառակություն է համարում

Մարտ 26,2021 15:57

«Դա աննախադեպ խայտառակ օրինագիծ է, որն ուղղված է խոսքի ազատության դեմ, եւ ոչ թե վիրավորանքի։ Եթե իշխանությունն ուզում վերացնել հայհոյանքը եւ զրպարտությունը, Փաշինյանից երկու րոպե է պահանջվում․ փակում է «ֆեյքի» ինկուբատորը, եւ կտեսնեք, որ վիրավորանքն ու զրպարտությունը կվերանան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծին՝ այսպիսի գնահատական հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանն ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Ալեն Սիմոնյանի օրինագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամ։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով․ «Սա «պրեսինգ» է ԶԼՄ-ների եւ քաղաքական գործիչների, ընդդիմադիր քաղաքացիների վրա, որպեսզի կաշկանդվեն մտահոգություններ հայտնելիս։ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին ուղարկել եմ իմ մտահոգությունն այս առիթով։ Հասկանալի է, որ անտրամաբանական, անհամաչափ տուգանքներ են։ Իշխանությունը պատրաստվում է եւս մեկ նախագիծ բերել եւ քրեականացնել պաշտոնյանին վիրավորելն ու զրպարտելը, ուստի կարող ենք խոսել մի համակարգի մասին, որում ՀՀ-ն խոսքի ազատության առումով կհայտնվի նույն հարթակում Հյուսիսային Կորեայի հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031