«Պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո, հայերենը, բնականաբար, մնում է պետական լեզու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ Արցախի խորհրդարանն ընդունել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հասկանանք, որ Արցախի 75% կորստից հետո պետք է անկեղծ լինենք՝ Ռուսաստանը, որպես նաեւ Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերն ունի»,-շեշտեց նա։
Նաիրա Զոհրաբյանը հավելեց․ «Սյունեցիներն ասում են, որ Ադրբեջանը GPS-ը գրկած՝ էլի մի քանի տասնյակ մետր առաջ է եկել։ Այս ամենը, տարածաշրջանի վիճակը հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որպեսզի Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք, եւ առաջիկայում դրա մանրամասներով ԲՀԿ-ն հանդես կգա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ