«Մի կողմից սա նախընտրական քայլ է իշխանության կողմից։ Ընտրական գործընթացի ժամանակ իշխանությանը պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
«Եվ հետո, բռնապետական հակում ունեցող ցանկացած ռեժիմի միշտ պետք են հավատարիմ ոստիկաններ։ Երեւի սրան է ուղղված իրենց քայլը»,-կարծիք հայտնեց նա։
Գեւորգ Գորգիսյանը հավելեց․ «Մենք ունենք զինծառայողներ, որոնց աշխատավարձերն ուշացնում են։ Մեկ ամսից ավելի՝ մարդիկ աշխատավարձ չեն ստացել։ Սա ուղղակի համեմատության համար ասեմ, որ իմանաք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ