Կորոնավիրուսային հիվանդացության նոր դեպքերն ամեն օր կտրուկ ավելանում են, առողջապահության ոլորտի մասնագետները հայտարարում են՝ եթե այս միտումը շարունակվի, հնարավոր է կրկին երկրում լոքդաունի գնան։
Այս առնչությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ բոլորս պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները, որպեսզի երկրում խստացումներ չլինեն, քանի որ խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա։
Նախարարն ասաց՝ քանի որ ինքը տնտեսության համար պատասխանատուն է, ուստի եթե առաջարկ լինի երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով խստացումներ սահմանել, ինքը դեմ է լինելու․«Իհարկե, այս ամենը պետք է բալանսի մեջ նայենք։ Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, եւ առողջապահական համակարգը այլեւս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս զարգացումից սցենարից խուսափել»,- ասաց պարոն Քերոբյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ