Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Այս տարի զբոսաշրջության աճը 2020-ի նկատմամբ կանխատեսվում է 319%-ով»

Մարտ 26,2021 13:13

«2020 թվականին շռնդալից անկում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի, դուք էլ կտեսնեք, փողոցներում մարտ ամսին ունենք տուրիստներ, բավական մեծ խումբ իրանցիներ կան, Նովրուզ է։ Մենք ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մայիսից ծրագրում ենք մտնել նորմալ տեմպի մեջ, ոչ իհարկե ինչպես 2019-ին»,- այս մասին այսօր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա վստահեցմամբ՝ զբոսաշրջության այս տարվա աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319%-ով․ «Այսինքն, 2019 թվականի նկատմամբ -20-25%, բայց 2020-ի նկատմամբ 319%-ով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031