Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայահավաքի» եւ «Երրորդ ուժի» ճանապարհները բաժանվել են, եւ ընդամենը վերջերս ձեւավորված դաշինքը պառակտվել է. «Հրապարակ»

Մարտ 26,2021 11:50

Վերջերս ձեւավորված «Երրորդ ուժ» նախաձեռնությունը պառակտվել է։ Հիշեցնենք, որ շարժումը ձեւավորել էր «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, Վարդան Այվազյանը եւ այլք։ Մենք տեղեկացանք, որ «Հայահավաքի» եւ «Երրորդ ուժի» ճանապարհները բաժանվել են, եւ ընդամենը վերջերս ձեւավորված դաշինքը պառակտվել է։ Մեզ հետ զրույցում Արամ Գ․ Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ տակտիկական հարցերի շուրջ անհամաձայնություններն են եղել պատճառը։

««Հայահավաք» խումբը, որի կազմով մենք համագործակցության գնացինք պարոն Թովմասյանի առաջարկով, հիմա գտնում է, որ ինքն իր ուրույն ճանապարհով պիտի գնա՝ իր կարողությունների եւ իր գաղափարների շուրջ ձեւավորված ուժերի հետ միասին։ Խնդիրներ կան՝ զուտ տակտիկական հարցերի վերաբերյալ, որոնց հետ մենք այդքան էլ համամիտ չենք, դրա համար էլ «Հայահավաքը»՝ Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը, Արագած Ախոյանը, մենք ուղղակի որոշեցինք ընդունել այդ առաջարկը, շարունակել «Երրորդ ուժ» հասկացության տակ։ Ես իմ ելույթներում ասել եմ, որ «Երրորդ ուժ» հասկացությունը շատ պայմանական է։ Հիմա մենք կշարունակենք մեր «հայահավաքի» ձեւաչափով, եւ դա իրոք գնում է, մենք մեր ծրագրով աշխատում ենք»։

Սարգսյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ բաժանվելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ Արտակ Թովմասյանն ուզում է ավելի շատ երիտասարդների հետ աշխատել, քան հին քաղաքական գործիչների։

«Ավելի շատ՝ որ երիտասարդներն ավելի գերիշխեն, ինչի հետ մենք, միանշանակ, համաձայն ենք, բայց մեր սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի սերունդների համերաշխության սկզբունքը, այլ ոչ թե միայն մեկ սերնդի ներկայացուցիչ կամ մեկ այլ, դա ծայրահեղություն է։ Այստեղ, այո, մենք ունեցել ենք տարաձայնություն»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031