Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն է սահմանել խաղի այդ կանոնը»․ Զոհրաբյանը՝ վարկանիշային ընտրակարգը վերացնելու մասին

Մարտ 26,2021 11:32

«ԲՀԿ-ն մասնակցելու է իր առանձին ցուցակով, որը, բնականաբար, գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Ինչ վերաբերում է ընտրակարգի ընտրությանը, ապա այստեղ խաղն իշխանության դաշտում է, իրենք են սահմանել խաղի այդ կանոնը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հունիսի քսանի ընտրությունների օրը պայմանավորվելու համատեքստում իշխանությունը կողմ է ընտրական օրենսգրքում վարկանիշային ընտրակարգի փոփոխությանը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Փաշինյանն ասաց, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ԸՕ-ի փոփոխության հարցը թողել են խորհրդարանական մեծամասնության որոշմանը՝ այդպե՞ս է։

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, եւ մեր համար շատ ավելի կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, որ որեւէ վարչական ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերը մենք ստանում ենք։ Սա շատ ավելի կարեւոր է, իսկ ընտրակարգի առումով իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, եւ, բնականաբար, իր ձայների մեծամասնությամբ կորոշի ընտրակարգը։ Մեր համար այս պահին առաջնային խնդիրն այն է, որ ներքաղաքական լարվածությունը հանգուցալուծվի, իսկ դրա լեգիտիմ ճանապարհն արտահերթ ընտրություններն են։ Հուսամ ընդդիմադիրները քաղաքական կոնսենսուսի կգան, որպեսզի վերահսկենք, որպեսզի որեւէ մեկը վարչական ռեսուրս չկիրառի։ ԲՀԿ-ն ունի բավարար վստահություն, որպեսզի երկու ընտրակարգերի դեպքում էլ ստանա վստահության քվե»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031