Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում Օնիկ Գասպարյանի գործով հայցի քննությունը վերցնել նրա օգտին որոշում կայացրած դատավորի ձեռքից. «Ժողովուրդ»

Մարտ 26,2021 10:36

ArmLur.am-ը երեկ գիշեր հայտնեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել։

Մհեր Պետրոսյանը, քննելով նույն Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնանկ անելու վերաբերյալ, օրերս հայցի ապահովման միջոցի մասին որոշում էր կայացրել, որով, ըստ էության, սահմանվում է, որ Օնիկ Գասպարյանին պետք է վերականգնել ԳՇ պետի պաշտոնում և չդադարեցնել նրա լիազորությունները մինչև հայցի, ըստ էության, լուծելը։

Բայց փաստորեն Կառավարությունը և ապօրինի է համարում դատավորի կայացված վճիռը, և չի կատարում այն, և իրավաբանորեն միջնորդություն է ներկայացրել նույն դատավորին՝ պահանջելով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Կառավարությունը միաժամանակ դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ է հայտնել դատարանում։ Այսինքն՝ փորձ է արվում իրավաբանորեն Օնիկ Գասպարյանի գործով հայցի քննությունը վերցնել դատավոր Մհեր Պետրոսյանի ձեռքից։

Իսկ իրավական դաշտից դուրս, փաստորեն, նաև ճնշումներ են գործադրվում դատավորի նկատմամբ, որպեսզի ընդունի ինքնաբացարկի միջնորդությունը և հրաժարվի գործի քննությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031