Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը FIFA 2022 թվականի առաջնության որակավորման առաջին խաղում Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն:
Մեր թիմն ուներ առավել քան բացահայտ առավելություն խաղային բոլոր առումներով, սակայն մրցակցի դարպասը գրավել ոչ մի կերպ չէր ստացվում: Բավական է ասել, որ խաղի ամբողջ հիմնական եւ ավելացված ժամանակում դաշտի տերերն ի վիճակի չեղան գեթ մեկ հարված կատարել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն մեր ֆուտբոլիստների շուրջ երեք տասնյակի հասնող հարվածներն էլ կամ շեղ էին, կամ դրանք չեզոքացնում էր դարպասապահ Բենջամին Բուխելը:
Հանգուցալուծումը գտնվեց հանդիպման 84-րդ րոպեին, երբ ստանդարտ դիրքից Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գնդակն անզգուշաբար սեփական դարպասն ուղարկեց մրցակցի պաշտպան Նոա Ֆրոմելտը:
Հայաստանի հավաքականը շատ կարեւոր երեք միավոր վաստակեց եւ Գերմանիայի ու Ռումինիայի հետ գլխավորեց «J» խմբի մրցաշարային աղյուսակը:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=RkBkA-J2s3c&ab_channel=FootballFederationofArmenia
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ