Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ Բաքվին՝ հարգել Ժնևյան կոնվենցիան զինադադարից հետո

Մարտ 25,2021 23:40

Մտավորականության կոչն Ադրբեջանին. «Ազատ արձակեք հայ գերիներին»

Հեղինակավոր «Corriere della Sera» իտալական պարբերականը հրապարակել է իտալացի մտավորականների՝ Ադրբեջանին ուղղված կոչը: Հրապարակում ենք ռազմագերիների ազատման վերաբերյալ Ադրբեջանի կառավարությանն ուղղված կոչը, որին, ի թիվս այլոց, միացել են նաև Դաչիա Մարայինին, Անտոնիա Արսլանը, Լաուրա Էֆրիկյանը, Կառլո Վերդոնեն և Ջովաննի Դոնֆրանչեսկոն:

«Խիստ անհանգստացնող է այն փաստը, որ չնայած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը՝ հարյուրավոր հայ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ՝ ներառյալ կանայք, դեռևս գերության մեջ են և չեն ազատվել Ադրբեջանի կողմից: Նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն իրենց ընտանիքներին վերադարձնել բոլոր ռազմագերիներին և մնացյալ բոլոր գերիներին՝ համաձայն Ժնևյան կոնվենցիաների և եռակողմ հայտարարության: Հայ ռազմագերիների ազատ արձակման հետ կապված խոչընդոտները քաղաքականացնում են հետպատերազմյան հումանիտար վերականգնման գործընթացը:

Սոցիալական ցանցերում հայ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքը ցուցադրող տեսանյութերի տարածումը խիստ մտահոգիչ է: Ավելին, ռազմագերիների և գերեվարված այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է:

Խորապես հավատացած ենք, որ բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակումը զուտ մարդասիրական խնդիր է և չպետք է ենթարկվի որևէ շահարկման և քաղաքականացման:

Ուստի, մենք հորդորում ենք Ադրբեջանին զերծ մնալ այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելուց և թույլ տալ, որ բոլոր գերիները հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց հարազատների գիրկը:

Բոլոր գերեվարվածների անհապաղ ազատ արձակումը կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչն էական նշանակություն ունի տարածաշրջանի կայունության համար և հարատև խաղաղության ակնկալիքի տեսանկյունից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031