Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր VBET Եվրասիական լիգայի մրցումային երկրորդ օրն էր: Կայացած երկու հանդիպումներին էլ մասնակցեցին հայկական ակումբները: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Վահակնի Սիթին» դրամատիկ պայքարում մեկ միավորի տարբերությամբ՝ 74:75, զիջեց Լիբանանի առաջատար բասկետբոլային ակումբներից «Ալ Ռիադիին», իսկ «Դվինը», որի համար Լիպեցկի «Միցուբասկետի» հետ խաղը մեկնարկայինն էր միջազգային այս մրցաշարում, առավել քան վստահ հաղթանակ տարավ 109:74 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ