Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Հայաստանում մի շարք խախտումներ է գրանցել

Մարտ 25,2021 23:13

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է իր 2020թ. եզրակացությունն այն մասին, թե արդյոք եվրոպական երկրները համապատասխանում են աշխատանքի, դասընթացների և հավասար հնարավորությունների վերաբերյալ Եվրոպական սոցիալական խարտիային:

Հետազոտության մեջ ներառվել է 33 երկիր, այդ թվում Հայաստանը: Վերլուծության ենթարկվել է 2015թ. հունվարի 1-ից 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

Հայաստանի մասով վերլուծվել է 8 դրույթ, որոնցից 6-ի դեպքում Եվրոպական սոցիալական խարտիային համապատասխանությունը բացակայում է: Երկու դրույթների դեպքում Կոմիտեն գտել է, որ իրավիճակը գնահատելու համար ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ: Կոմիտեն գտնում է, որ հայցվող տեղեկատվության բացակայությունը հավասարազոր է Վերանայված սոցիալական խարտիայով Հայաստանի ստանձնած հաշվետվողականության պարտավորության խախտման:

Եզրակացության համաձայն՝ Հայաստանում աշխատանքի ընդունվելիս հավասար հնարավորություններ (առանց սեռական խտրականության) չեն ստեղծվում: Խախտված է նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց անկախության, սոցիալական ինտեգրման և համայնքի կյանքին մասնակցության իրավունքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031