Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերության վաճառքն Ադրբեջանին անօրինական է ճանաչվել

Մարտ 25,2021 20:15

Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը մեղադրել է ադրբեջանական Nexol Holding ընկերության հիմնադիր Նասիբ Հասանովին անօրինական գործողությունների մեջ և հրաժարվել է նրա հետ պայմանագիր ստորագրել:

Ըստ կարգավորող մարմնի՝ Հասանովը սկզբում առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու անօրինական կերպով ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը, իսկ 2020թ. օգոստոսին ևս մեկ անգամ էր խախտել օրենքը և արագացված կարգով՝ առանց հանձնաժողովի հետ համաձայնության գնել էր ընկերության 51 տոկոսը:

«Այս պահին Հասանովը Caucasus Online Ltd-ի բաժնետոմսերի 100 տոկոսի անօրինական սեփականատերն է»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Ընկերության բաժնետոմսերի գնումը տեղի է ունեցել դատական նիստերի և գործարքի պայմանները խախտելու համար բազմաթիվ տուգանքների ֆոնին:

«Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքի համաձայն՝ այն դեպքում, երբ լիազորված անձը վաճառում է 5 տոկոսից ավելի մասնաբաժին, ապա պարտավոր է դիմել հանձնաժողովին և նրանից համաձայնություն ստանալ: Ընկերությունները տնօրինել են մասնաբաժինները՝ նախապես չտեղեկացնելով կարգավորող մարմին, այդպիսով խախտելով Վրաստանի գործող օրենսդրությունը:

Արդեն 2020թ. հոկտեմբերին ընկերությունում նշանակվել էր հատուկ կառավարիչ՝ կազմակերպությունն օրենքի շրջանակ վերադարձնելու համար: Հատուկ կառավարիչը 2020թ. դեկտեմբերին արգելափակել էր ընկերության համաձայնագիրը:

2008թ-ից Caucasus Online-ը 1200 կմ-անոց ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է: Հենց այդ մալուխով է իրականացվում համացանցի մատակարարումը Եվրոպայից Հարավային Կովկաս:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031