Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 ծանրորդ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մարտ 25,2021 19:55

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 3-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերի համար պարտադիր վարկանիշային վերջին՝ 6-րդ մրցաշարն է:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին փոխանցեց այն ծանրորդների անունները, որոնք մեկնելու են Մոսկվա: Նրանք են. 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան եւ Կարեն Ավագյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Հակոբ Մկրտչյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Արսեն Մարտիրոսյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031