Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ոլորաններն կհիմնանորոգվեն

Մարտ 25,2021 18:13

 Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։ Այս պահին կատարվում են նախագծման աշխատանքներ։

Ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների շրջանակներում նշված ճանապարհահատվածում պարբերաբար արվել և արվում են ավազակոպճային խառնուրդով ժամանակավոր փոսային նորոգումներ՝ անցանելիությունն ապահովելու նպատակով։

Դիլիջանի ոլորանները վերջին անգամ հիմնանորոգվել են 2014 թվականին‚ սակայն քանի որ տվյալ հատվածը գտնվում է լեռնային գոտում‚ որտեղ գրանցվում են առատ տեղումներ‚ ճանապարհի ձմեռային պահպանման շրջանակներում աղ-ավազով մշակումը կատարվում է մեծ ինտենսիվությամբ‚ ինչն էլ պատճառ է դառնում ասֆալտե ծածկի ժամանակից շուտ քայքայման։

Տեղեկացնենք‚ որ նշված ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների ավարտից և նախագիծը սահմանված կարգով ընդունվելուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ‚ և կմեկնարկի հիմնանորոգումը։

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031