«ՀՀԿ-ն անմասն չի լինելու Հայաստանի քաղաքական կյանքից, ոչ թե որովհետեւ պաշտոն է ուզում, այլ որովհետեւ քաղաքական կյանքն է ապահովում Հայաստանի ապագայի որեւէ տեսլական»,- այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`պատասխանելով հարցին`ի՞նչ նկատի ուներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ չի պատրաստվում խրամատը լքել, հայաստանյան քաղաքական դաշտում ի՞նչ դերակատարում են ստանձնելու ՀՀԿ-ն եւ նրա նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի հնարավոր մասնակցության մասին հարցին`Արմեն Աշոտյանն ասաց. «Ընտրությունների մասին խոսում ենք ինչի՞ հիման վրա. ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձի ֆեյսբուքյան գրառմա՞ն»:
Դիտարկմանը`քաղաքական ուժերի փոխհամաձայնություն-պայմանավորվածության, քանի որ ԲՀԿ եւ ԼՀԿ առաջնորդների հետ հանդիպման արդյունքում գրառումն արվեց, Արմեն Աշոտյանն ասաց, որ ամեն դեպքում, ինքը դա չի համարում իրավական գործընթաց:
Ամեն դեպքում, ՀՀԿ-ն որոշում չունի:
Կարդացեք նաև
«Ասում են`ՀՀԿ-ում թեժ է: Այո, թեժ է, քննարկում կա, միշտ էլ թեժ է եղել, որովհետեւ այնտեղ կա խելացի մարդկանց կրիտիկական զանգված, որը նաեւ հայրենասեր է. կարծիքների միաձուլումը, համադրումը, բախումը, այո, թեժ է: Մտածել գիտենք, մեր սիրտը ցավում է»,- ասաց Արմեն Աշոտյանը` հիշեցնելով «ԱԺ ուսապարկային պահեստապետի եւ մնացածի ձայնագրությունը`այդպե՞ս եք ուզում: Չէ»:
Զրույցի այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ