Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու հիվանդանոցը լեփ-լեցուն է․ օրվա կորոնավիրուսային պատկերը

Մարտ 25,2021 17:44

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի կորոնավիրուս բուժող ստացիոնար բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ․ այս պահին բուժում են ստանում 62 վարակակիրներ։

Շիրակի մարզից կորոնավիրուսով վարակվածների թիվը քիչ է, նրանք կազմում եմ հիվանդների 20-30 տոկոսը։

Արմեն Խաչատրյան

Փոխտնօրենն ասաց, որ հենց դուրս են գրում առողջացածներին, անմիջապես նոր հիվանդների են ընդունում, ազատ մահճակալներ չեն մնում։

Տրիաժ կենտրոնը ևս լեփ-լեցուն է․ առավոտյան դիմել են 11 հոգի։ Եթե նրանց թեստերի պատասխանները դրական եկավ, նրանք ևս կտեղափոխվեն Գյումրի Բ/Կ-ի կորոնավիրուսային բաժանմունք։

Գյումրի Բ/կ-ում բուժվող հիվանդների 80 տոկոսը ծանր վիճակում են։

Հիշեցնենք, որ այս հիվանդանոցը կորոնավիրուսի ստացիոնար բուժումը վերսկսել էր մարտի 17-ից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031