Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման «J» խմբի առաջին մրցափուլում այսօր ժամը 23:45-ին Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում արտագնա խաղում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
«J» խմբում ընդգրկված են Հյուսիսային Մակեդոնիան, Գերմանիան, Ռումինիան Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Հայաստանը: Նույն ժամին կմեկնարկեն նաեւ Գերմանիա-Իսլանդիա, Ռումինիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները
Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ` մեր ընտրանին այս ամիս եւս երկու խաղ կանցկացնի աշխարհի առաջնության շրջանակում: Մարտի 28-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իսլադիայի, իսկ մարտի 31-ին՝ Ռումինիայի հավաքականներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ