Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերենը՝ Արցախի Հանրապետության պաշտոնական լեզու. ԱՀ խորհրդարանը նախագիծն ընդունեց

Մարտ 25,2021 16:13

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) լիագումար նիստի ընթացքում ԱՀ խորհրդարանն ընդունեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով նախատեսված էր ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Ձայների բաշխման հարցում տարաձայնություն եղավ, ԱՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ սա այն քվեարկությունն է, որ կարելի է անվանական անել: Խորհրդարանը վերջապես եկավ համաձայնության: Նախագիծն Արցախի խորհրդարանն ընդունեց ձայների 27 «կողմ», 2 «ձեռնպահ» և 0 «դեմ» հարաբերակցությամբ:

Պատգամավոր Արամ Հարությունյանը ներկայացրեց օրենքի նախագիծը: Նա հայտարարեց. «Ըստ նախագծի՝ նախատեսվում է հոդված 1-ինում սահմանել ԼՂՀ-ում լեզվական քաղաքականությունը: Նախագծով առաջարկվում է երկրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ՝ ԼՂ պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը: Նույն օրենքի չորրորդ հոդվածում նախատեսվում է երրորդ կետում կատարել ավելացում՝ պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի կամ ռուսաց լեզվի անաղարտությունը: Նախագծի երկրորդ կետը հետևյալ խմբագրմամբ է սահմանված՝ գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով՝ ապահովելով տվյալ լեզվի անաղարտությունը՝ ամրագրված լեզվական կանոններով: Նույն հոդվածի երկրորդ կետով սահմանված է համագումարների, նստաշրջանների, ժողովների, գիտաժողովների, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն, բացառությամբ ռուսերեն ելույթների հայերեն թարգմանությունը»:

Նա շեշտեց. «Մենք ունենք պետական լեզու, որը եղել և մնում է հայերենը»:

Խորհրդարանականները հայտարարեցին՝ այս փոփոխությունները բխում են ներկայիս իրողություններից, ռուս խաղաղապահների հետ աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՀ խորհրդարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031