Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հրաժարվի C 400-ներից. Սամվել Նիկոյանը`ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու հավանականության մասին

Մարտ 25,2021 15:59

«Սկսենք նրանից`կճանաչի՞, թե`ոչ: Առաջին անգամ չէ, որ տարբեր երկրներում, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում, տարբեր մակարդակներում քննարկվում է: Երբ խնդիրը գալիս է համապետական մակարդակում ճանաչելուն`կասեցվում է: Խնդիրը գալիս է թուրք-ամերիկյան հարաբերություններին, իրենց ազգային շահերին…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հայ-ամերիկյան բարեկամական խմբի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Հետաքրքրվել էինք` Ամերիկայի հայկական լոբբիստական շրջանակները վերջին օրերին հաճախ խոսում են այն մասին, որ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի հայոց Ցեղասպանությունը. աշխարհաքաղաքական այս իրավիճակում ինչ հնարավորություն կստեղծի ճանաչումը Հայաստանի համար:

Նկատեցինք`քաղաքական իրողություններ են փոխվել: Սամվել Նիկոյանը հակադարձեց. «Դուք ասացիք, որ իրողություններ են փոխվել, ոչ թե ԱՄՆ-ը պատմական ճշմարտության վերականգնման, համամարդկային արժեքների ուղիով է գնում: Պատկերացրեք, որ քաղաքական ճնշումների տակ, իսկ ես դա քաղաքական ճնշում եմ համարում, Թուրքիան հրաժարվի C 400 ներից: Խնդիրը կարծես դա է, չէ՞»:

Ի դեպ, Սամվել Նիկոյանի կարծիքով, նաեւ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ոչինչ չի տալիս. «Ի՞նչ բեռնափոխադրումների ծավալ ունենք, որ չենք կարողանում ամբողջությամբ իրականացնենք Վրաստանով»: Նա վստահ չէ, որ առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն ավելի վստահել, ավելի մատչելի կլինեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031