Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։
Նվագախումբը նախորդ տարիներին դասական երաժշտության սիրահարներին է ներկայացրել նաև Շոստակովիչի 5-րդ‚ 8-րդ‚ 9-րդ սիմֆոնիաները։ Սիմֆոնիկ նվագախումբը 2017 թվականին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կատարել է նաև Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ չէր կատարում Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։ Ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ էր վայելում համաշխարհային երաժշտության վրա հսկայական ազդեցություն ունեցած հեղինակի՝ 4 մասից բաղկացած առեղծվածային, բարդ ու խորապես անձնական այս ստեղծագործությունը‚ ինչի արձագանքը եղան համերգին ներկաների բուռն ծափողջույնները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ