Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի, մի քիչ զգույշ եղեք». Միքայել Մելքումյան

Մարտ 25,2021 14:46

«Եթե քաղաքական պայմանավորվածությունները չպահպանվեն, դա շատ լուրջ ռեզոնանս կառաջացնի հասարակության մեջ եւ ժողովուրդը դուրս կգա՝ պահանջելու, որ պայմանավորվածությունները լինեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին՝ Փաշինյանը Ծառուկյանի հետ հանդիպմանը երաշխիք չի՞ տվել, որ անպայման հրաժարական է տալու՝ Մելքումյանը պատասխանեց, որ գիտի այնքան, ինչքան լրագրողները, իսկ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը շատ կարճ է տեւել:

Հարցին՝ եթե հստակ երաշխիքներ չկան, հնարավոր չի՞, որ Փաշինյանը սա արել է, որ շարժումը ջլատի, Ծառուկյանին հնազանդեցնի՝ Մելքումյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ հնազանդեցնելու մասին խոսքը: Բացառում եմ, դա ի՞նչ ժանրի մոտեցում է: Կապրենք մի ամիս եւ մենք կտեսնենք: Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի, մի քիչ զգույշ եղեք»:

Դիտարկմանը, որ դա տեսել ենք՝ Մելքումյանն արձագանքեց. «Չէ, դուք արյունահեղության չգնալը հնազանդեցման…դա մերժում եմ, միշտ պետք է արդար գնահատական տալ»:

ԲՀԿ պատգամավորը վստահեցրեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ են, շարժումը չեն լքել. «Պայմանավորվածության խախտման դեպքում «17»-ը ամբողջ թափով կվերագործարկվի

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    «Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի, մի քիչ զգույշ եղեք» այսպիսի գովերգությամբ Մելքումյանն իր տեղը փորձում է պնդացնել ԲՀԿ-ի ցուցակում: Իսկ Ծառուկյանը միայնակ բանակցությունների գնալու իր քայլով 17-ի շարժմանն ուզեց ապացուցել, որ 17-ում գլխավորն ինքն է և մեջքից հարվածեց Հայրենիքի փրկության շարժմանը: Բարգավաճը միշտ էլ իշխանությունների հետ բազարների գնացող է եղել, բայց հրապարակային դա
    գովազդել է որպես հայրենասիրություն: Սա է փողատերերի հայրենասիրությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031