Հայաստանին համացանց վաճառող վրացական ընկերության բաժնետոմսերը վաճառվել են ադրբեջանցիներին: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ վտանգ չի տեսնում, քանի որ սեփականատիրոջ փոփոխություն է եղել, ընկերությունը շարունակելու է գործել տվյալ երկրում, իսկ դա նշանակում է, որ գործելու է տվյալ երկրի օրենքներով: Բայց, իհարկե, ռիսկեր կան. «Եթե վերցնենք մի բան, որ ինտերնետ մատակարարելը շահութաբեր բիզնես է, իհարկե, մեր պետությունը անվտանգային ապահովման իր բարձիկները պետք է ունենա, սա ազգային անվտանգության հարց է: Օպտիկամանրաթելային մալուխը հստակ անվտանգության հետ է կապված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ