Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը «Le Monde»-ին տված հարցազրույցում խոսել է Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին

Մարտ 25,2021 14:42

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային լրատվամիջոցին է ներկայացրել նաև իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։

Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները․ «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսիսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Համենայն դեպս, այդպես են պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները:

Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը: Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա: Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից:

Բնակիչներին այն հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին:

Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է:

Ստեփան Մովսիսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,- ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը»:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031