Արցախի հանրապետության Ազգային ժողովը (ԱՀ ԱԺ) վեց տարի ժամկետով Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց Հրայր Մարգարյանին`(լուսանկարում՝ ձախից) գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 24 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտարարելով, որ դահլիճում ամենալավն ինքն է ճանաչում Հրայր Մարգարյանին, նկատեց. «Եվս մեկ անգամ փաստվեցին մեր ասածները, և այսօր ես համարում եմ, ոչ թե Հրայր Մարգարյանի մասնագիտական որակների քվեարկություն է գնալու, այլ առևտրի արդյունքում ստացված նշանակում է լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արցախ Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական էջից