Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության գնահատման հիմքում կդրվեն ոչ միայն առողջական խնդիրներն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները. Մեսրոպ Առաքելյան

Մարտ 25,2021 16:17

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին»  և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային Ժողովի կողմից։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ իրավական հիմքեր են ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ստեղծման, խտրական դրսևորումների վերացման, գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցման համար։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Օրենքի նպատակը հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ՝ անձանց գնահատված կարիքներին համարժեք ծառայություններ որոշելն ու մատուցելն է։ Գործող համակարգն ունի առավելապես բժշկական մոտեցում․ բժշկասոցիալական փորձաքննության չափանիշների հիմքում ընկած է հաշմանդամության բժշկական մոդելը։

Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) այսուհետ սահմանվում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ըստ այդմ՝ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվեն ոչ միայն առողջական խնդիրներն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

Անձի ֆունկցիոնալության գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով․ ռեեստրի ավտոմատացված համակարգը կընտրի էլեկտրոնային վիճակահանությամբ ձևավորված գնահատման հանձնաժողովներին, ինչի արդյունքում կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատումը։

Ի թիվս մի շարք փոփոխությունների՝ հասարակական կազմակերպություններին իրավասություն կվերապահվի իրենց շահառուների օրինական շահերը դատարան ներկայացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031