Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մեսրոպյան․«Այդպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ ինձ մարզպետ նշանակելու հնարավորություն տվեց»

Մարտ 25,2021 12:54

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արագածոտնի մարզում վարչապետի հետ հանդիպման ժամանակ երեխաների մասնակցությանը։ Մարզպետն ի պատասխան ասաց․ «Պատմության ընթացքում միայն մեր երկրում եւ միայն մեր օրերում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաեւ մատաղ սերունդը, եւ այստեղ ես տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»։

Դիտարկմանն ի պատասխան՝ մարզպետը մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ է նշակել իր մտերիմին, պարոն Մեսրոպյանն ասաց․ «Այդ մարդուն ճանաչում եմ, բայց միտում չկա, նա մասնագետ է, եւ որեւէ օրենքի խախտում չի եղել»։

Լրագրողները հիշեցրին՝ դուք Սասուն Միքայելյանի բարեկամն եք, նրա դուստրն ու փեսան եւս մարզպետարանում են աշխատում, եւ մարզպետարանում Սասուն Միքայելյանի հետ կապ ունեցող անձինք են աշխատում։ Ի պատասխան մարզպետն ասաց․ «Ես հեռու եմ այդ ընտանեկան ձեւակերպումից, որովհետեւ ես Սասուն Միքայելյանի ընկերն ու բարեկամն էի նաեւ 2007, 2008 թվականներին, երբ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: Եվ ես լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, նաեւ եղել եմ իմ ապրած տարիներով Մեսրոպ Մեսրոպյանը, ունեցել եմ իմ մասնագիտական եւ քաղաքական կենսագրությունը։ Եվ այդպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել։ Ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի»։

Հարցին՝ Հրազդանի բուժկենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչված անձը չի նշանակվել, ըստ դատարանի, նա է հաղթողը, մարզպետը պատասխանեց․ «Դատարանով նման որոշում չկա, որ ինքը հաղթող է ճանաչվել։ Դատարանը վարույթ է ընդունել բողոքը եւ այդ վարույթն ընդունելու հիմքով միջանկյալ որոշում է կայացրել, որ առաջիկա մրցույթը կասեցվի։ Այդ մարդը անցել է առաջին մրցույթը, 7 մասնակից է եղել, նրանցից 3-րդ փուլ է հասել, զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Նարեկ Վանեսյանը։ Նա հաղթահարել է գրավոր թեստերի եւ բանավոր հարցերի փուլը։ Ծրագրերի ներկայացման փուլում հանձնաժողովի 7 անդամներից 5-ը փակ, գաղտնի քվեարկությամբ դատարան դիմած անձին դեմ է քվեարկել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031