Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են Երեւանի գծանշումները․ վարորդները տեսողական հիշողությամբ են մեքենա վարում»․ Թագուհի Թովմասյանը՝ փոխնախարարին

Մարտ 25,2021 12:46

«Կուզեի լսել Երեւանում գծանշումների բացակայության մասին։ Ցանկացած վարորդ թերեւս կհաստատի, որ մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում։ Գարնանն ասում են՝ գծանշումներն աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը կանենք։ Մենք հնարավորություն չունենք Երեւանի քաղաքապետին խորհրդարանում հարցեր տալու։ Ինչո՞ւ են բացակայում Երեւանի գծանշումները»,-ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Տերտերյանը «չեն կատարվում» գնահատականին չհամաձայնեց․ «Կատարվում են։ Գուցե ոչ բավարար ծավալով են կատարվում։ Բնական է, որ սա պայմանավորված է հնարավորություններով։ Հատկապես Երեւանում աշխատանքի ծավալը հաշվի առնելով՝ պետությունը որոշակի ծավալով աշխատանք իր վրա է վերցրել։ Թվային տվյալներ այս պահին չունեմ»։

Թագուհի Թովմասյանը հավելեց՝ եթե գծանշումներն արվում են, վարորդների համար չպետք է դա աննկատ լինի․ «Կսպասեմ տվյալներին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Այս դեպքում տեղին է համ հաճույք է ստանում համ կույս մնում արտահայտությունը: Նախորդներին սիրաշահելով բիզնես հիմնեց, նորերին սիրաշահելով մանդատ ստացավ, հիմա՝ կապիտուլացիայից հետո մտահոգի տեսքով ելույթներ է ունենում: Նրա նշած խնդիրները կային նաեւ անցած տարի, նախանցած տարի՝ ինչո՞ւ չէր խոսում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031