Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքն այլընտրանք չունի, քան սատարել քաղաքական այն ուժին, որը պատրաստ է կանգնել Հայոց Բանակի, Արցախի և արցախահայության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին

Մարտ 25,2021 12:42

     ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ և ՎՃՌԱԿԱՆ ՇՐՋԱՓՈՒԼ

Սիրելի Կամքականներ, հարգելի աջակիցներ, համախոհներ եւ գաղափարակից ընկերներ , անցած պատերազմն անասելի տառապանքներ պատճառեց և ոչ միայն մենք կորցրեցինք Հայրենիքի մի հատվածը թշնամուն թողնելով հայրենի Հադրութն ու Շուշին, այլև կործանման եզրին կանգնեց մի ողջ պետականություն, մենք նաև կորցրեցինք մեր ընկերներից լավագույններին, իսկ հետո՝ պարտվածի, խաբվածի բարդույթից դուրս գալու համար մեզանից յուրաքանչյուրը հատեց, եւ դեռ հատում է դառնությունների եւ հուսահատության անծայրածիր անապատը:

Բայց հայրենիքը չի սպասում, բացահայտ եւ թաքնված թշնամին չի սպասում: Նա գործում է կազմակերպված և համակարգված։ Հորիզոնին նոր արհավիրքներ են, նոր խաբեություններ, նոր սպառնալիքներ, որոնց դեմը, եթե օր առաջ չառնենք, ապա կկորցնենք մեր Պետակամության վերջին մասունքները:

Եւ ուրեմն, մենք պարտավոր ենք համախմբվել և պայքարել, պայքարել օր ու գիշեր, ավելի համակարգված, ավելի կազմակերպված և առավել արդյունավետ:

Ելնելով վերը նշվածից, կոչ եմ անում բոլոր կամքականներին, աջակիցներին եւ համախոհներին, հայրենիքը սիրող մարդկանց, մեր քույրերին և եղբայրներին, պատերազմում վիրավորվածներին, որդեկորույս ծնողներին, նաև արդարության եւ ճշմարտության ծարավ ունեցողներին, համախմբվել և կանգնել ստի ու կեղծիքի դեմ, կանգնել քանի դեռ ուշ չէ, կանգնել և պաշտպանել մեր Պետականությունը:

Այսօրվանից, Կամքն ավելի ուժեղացած, ավելի արմատական, կանգնելու է քաղաքական այն ուժի կողքին, որը պատրաստ է բացահայտ մերժել իրար հետ այդքան սերտաճած, նույն համակարգի մասնիկներ «նորին» եւ «հնին»: Համակարգ, որը երեք տասնամյակում, ոչ միայն մսխեց մեզ ժառանգություն հասած հզոր արդյունաբերական և գիտահետազոտական համալիրները, այլև գլխատեց միաժամանակ եւ հաղթանակի եւ անկախության լուսավոր սերունդներին:

Մենք սաստկացնում ենք մեր պայքարը, որովհետեւ մեր հայրենիքը բզկտված է, որովհետեւ համակարգը հային նորից այլընտրանք չի թողնում, որովհետև համակարգը ձգտում է ամեն գնով կենդանի մնալ և իր գոյությանը սպառնալիք է համարում, իր «արժեհամակարգից» դուրս ցանկացած ուժի ձևավորման գործընթաց։ Մենք սաստկացնում ենք մեր պայքարը, որովհետեւ համակարգը պայման է դրել, որ ընտրությունը միայն պետք է լինի իր «արժեհամակարգի» ներսում, իրեն հենասյուն հանդիսացող ագահ-թալանչի-գող-բեսպրեդելի և ագահ-այլասերված-հողատու-անհայրենիքի միջև։

Մինչ «նոր» ազգադավ իշխանությունները՝ հին, շատ հին ծրագրեր են իրականացնում, «հները» նորի շղարշի տակ պատրաստվում են վերարտադրվել:

Ավելին ազգադավ իշխանությունները դեռևս չմարսած Արցախի հանձնումը, չմարսած Լանզարոտեի կոնվենցիան, պետական բյուջեի պարգևաթալանը, օրից օր մեծացող արտաքին պարտքը, հասարակության պառակտումն ու հուսալքումը, կսկծալի պարտությունը, նորից խոսում են ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին, նոր ու անվերահսկելի զիջումների մասին, նոր ընտրակաշառքների եւ պարգևակաշառքների մասին:

Որպես Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնության հիմնադիր, հայտարարում եմ, Կամքն այլընտրանք չունի, քան սատարել քաղաքական այն ուժին, որը պատրաստ է կանգնել Հայոց Բանակի, Արցախի և արցախահայության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ավանդական հայ ընտանիքի, հաշմանդամություն ստացած և գերության մեջ հայտնված զինվորների և նրանց ընտանիքների կողքին, յուրաքանչյուր հայի կողքին:

Կոչ եմ անում, համախմբվել, բռունցքվել և բոլորով մեկ մարդու նման լծվել պայքարի, պայքար հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն աշխարհասփյուռ հայության:

Կամք, Համախմբում, Հաղթանակ։

Վահագն ՉԱԽԱԼԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031