Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իտալացի գործիչները կոչ են արել ազատել հայ գերիներին

Մարտ 25,2021 12:16

Մի խումբ իտալացի գործիչներ դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «բոլոր գերեվարված անձանց ազատ արձակումը կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում կայունության  և հարատև խաղաղության համար:

«Սոցիալական ցանցերում տարածված հայ ռազմագերիներին նվաստացնող, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերը խորը մտահոգություն են առաջացնում: Ավելին, ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի սկզբունքների աղաղակող խախտում է »,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները կոչ են արել Ադրբեջանին «անհապաղ և առանց նախապայմանների» վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031