BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը շրջել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներով և պարզել, որ Ջրականի (Ջաբրայիլ) հայկական եկեղեցին պարզապես անհետացել է:
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, կանգուն եկեղեցին՝ գմբեթին ադրբեջանցի զինվոր: Լրագրողը քարտեզով պարզել է եկեղեցու տեղը, բայց դրա հետքն անգամ չկա: Զինվորականներից մեկը նրան ասել է, որ եկեղեցին «ավերվել է պատերազմի ժամանակ»:
Առեղծվածի կապակցությամբ Ֆիշերը մեկնաբանություն է խնդրել Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևից: Վերջինս ասել է, որ տեղեկությունը պետք է ստուգվի: Փոխարենը նա ավերածությունների մեջ մեղադրել է հայկական կողմին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ