Արցախում ռուս խաղաղապահներն ապահովել են ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ուղարկած մարդասիրական օգնության փոխադրումը Ստեփանակերտ:
Մասնավորապես, Ստեփանակերտի հիվանդանոցին մատակարարվել է ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և պարագաներ՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրիչներ, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկներ և այլ բժշկական պարագաներ:
Բացի այդ, օգնություն է տրամադրվել Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ ավելի քան 350 գիրք, այդ թվում դասագրքեր, գեղարվեստական գրականություն, սեղանի խաղեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ