Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը. «Փաստ»

Մարտ 25,2021 11:23

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի 2020 թ. հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից տվյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը: Ազգային անվտանգության ծառայությունը համարում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թ.-ին, և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև միջազգային փորձը:

Օրինակ՝ գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չէ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման, դրանց վերանայման ժամկետները, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031