Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը: Խաչատրյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:
Չնայած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին համատեղել փոխնախարարի պաշտոնը, նա որոշել է չզբաղվել ավագանու հարցերով:
Դավիթ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ մանդատից հրաժարվելու պատճառը նախարարությունում գերծանրաբեռնված աշխատանքն է:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով հաջորդ մանդատը տրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աննա Պապյանին:
Կարդացեք նաև
Աննա Պապյանը Երեւանի երաժշտական դպրոցներից մեկում վոկալի ուսուցչուհի է աշխատում:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում