«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ աշխատակիցը, որի հետ հանդիպումը մերժել էր դատավորը, եղել է անձամբ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը։ Վերջինս ՆԱՎ-ի պետ նշանակվել է վերջերս, իսկ մինչ այդ աշխատել է ԱԱԾ-ի հենց այն ստորաբաժանում, որը զբաղվել է դատախազների, դատավորների եւ ընդհանրապես իրավապահ մարմիններին վերաբերող հարցերով։ Ասել է թե՝ նրան համարել են համակարգին ծանոթ մարդ ու Օնիկ Գասպարյանի գործով դատավորին վերահսկելու դերը վերապահել նրան, ինչն էլ տապալել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: